Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
28.07.2017 | 00:02

Ամեն բանի ժամանակը կա և կա ճիշտ կատարելու եղանակը, բայց շատ բան էլ կա, որ մարդ չգիտե, որովհետև չգիտե, թե ինչ է լինելու, և ինչ էլ որ լինի` ո՞վ պիտի պատմի նրան։ Մարդս չի կարող իշխել իր հոգուն և ոչ էլ իր հոգուն արգելք հանդիսանալ և ոչ էլ նա իշխանություն ունի իր մահվան օրվա հանդեպ, ոչ կարող է խույս տալ հոգեվարքի պայքարից, և ոչ էլ ամբարշտությունը կարող է փրկել ամբարշտին։


Ժողովող 8. 6-8

Դիտվել է՝ 4882

Մեկնաբանություններ